ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարգելի ընդդիմադիր կուսակցություններ և ընդդիմադիր հասարակական գործիչներ, այս պահից վերջ տվեք Բագրատ Սրբազանին պաշտպանող և սատարող ձեր բարձրաձայն կոչերը

Հարգելի ընդդիմադիր կուսակցություններ և ընդդիմադիր հասարակական գործիչներ, այս պահից վերջ տվեք Բագրատ Սրբազանին պաշտպանող և սատարող ձեր բարձրաձայն կոչերը
04.05.2024 | 22:04

Բագրատ Սրբազանին կարելի է սատարել ԼՈՒՌ ու առանց ավելորդ աղմուկի: Վերջապես մեկ կարևոր բան հասկացեք՝ ցավոք, բայց Նիկոլին հաջողվել է քաղաքականապես անգրագետ և պատմական ամնեզիայով տառապող մեր հանրության լայն շերտերի մեջ հակակրանք մտցնել նախկիններիդ նկատմամբ, առավել ևս շատերդ ասոցացվում եք Նիկոլի դեմ անհաջող պայքարով:

Ես` ինքս, շատ դրական եմ վերաբերվում բոլոր ԻՐԱԿԱՆ ընդդիմադիրներին, բայց այս պահին շատ կարևոր է հաշվի առնել ստատուս քվոն և դիվանագիտորեն առաջ գնալ:
Շատ լավ է, որ այս շրջանում Ձեր հնարավորությունների սահմաններում բացահայտել եք և տապալել եք նիկոլականների, ժեխի և փթիրի կողմից Բագրատ Սրբազանի դեմ ուղղված զրպարտություններն ու կեղծիքները ու շատ լավ կլինի, որ շարունակեք նույն ոգով, բայց դուք ինքներդ՝ ընդդիմության ղեկավարներդ, ասպարեզ չելնեք, որ դավաճան Նիկոլն ու իր թրքաբարո թայֆան նախկիններիդ մատնանշելով և աթոռակռվի մասին զառանցանքներով կրկին չհաղթեն ու Հայաստանը տանեն վերջնական կործանման:
Դե իսկ նիկոլամերձ կուսակցությունների, քաղաքական
գործիք-գործիչների ակտիվությունը հասկանալի է և դրանց դեմ պայքարելն այնքան էլ դժվար չէ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ